Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ արտահերթում կրքերը թեժ են

ԱԺ արտահերթում կրքերը թեժ են
17.06.2015 | 16:20

«Կա մի ընկերություն, որն ազգային փոխադրողի համար է դիմել, բայց նախարարն այլ բան է ասում: Սա ճիշտ մոտեցում չէ, մեղմ ասած, կառավարության ներկայացուցիչները քանի տարի այդ մարդուն այստեղից այնտեղ են ուղարկում: ՈՒստի չենք կարող կողմ քվեարկել այս օրենքին միայն կոսմետիկ փոփոխությունների արդյունքում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Սա վրդովեցրեց Վարդան Այվազյանին, և նա նետեց. «Բարի եղեք, հարցին լավ տիրապետել»: Ապա շարունակեց. «Նախարարը չէր կարող նման բան ասել: Ազգային փոխադրողը ևս ցանկանում է առանձնահատուկ վերաբերմունք ազգային փոխադրողի նկատմամբ, իսկ այս օրենքով ազատ երկնքի քաղաքականությունը հավասար պայմաններ է ստեղծում»:

Մեկ այլ օրենքի քննարկում էլ բանավեճի դաշտ մղեց իշխող մեծամասնության ներկայացուցիչներին: Խոսքը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» նախագիծն էր: Եվ ընդդիմադիր, և իշխանական պատգամավորներին հուզում էր, թե սահմանված արտոնությունը տարածվելո՞ւ է բոլոր զինծառայողների վրա, թե՞ ոչ: Օրենքի նախագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ի պատասխան ընդդիմադիրների, փորձեց «էմոցիոնալ» ելույթով հակադրվել և նշել, որ իրենք շեշտը դրել են բյուջեի իրական հնարավորությունների վրա: Անդրադառնալով ՕԵԿ խմբակցության ղեկավարի այն դիտարկմանը, թե իրենք փորձառություն ունեն ու պիտի հաշվի առնել դա օրենքը մշակելիս, ՀՀԿ-ականը հակադարձեց, որ ինքը փորձառությանը սրբազան սարսուռով չի վերաբերվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ